Ավստրալիայում ԻՊ-ի կողմնակից է ձերբակալվել զինյալների համար լազեր մշակելու մեղադրանքով
ՄիջազգայինԱվստրալիայի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները երկրի հարավ-արեւելքում իրականացված ստուգարշավի ընթացքում մի տղամարդու են ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեղադրանքով:
Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել Է ավստրալական The Daily Telegraph հրատարակությունը:
Նրա տվյալներով՝ 42-ամյա Էլեկտրիկ Հայզեմ Զահաբը ձերբակալվել Է Յանգ քաղաքի (Նոր Հարավային Ուելսի նահանգ) իր տանը:
Նշվում Է, որ Զահաբը մշակում Էր լազերային սարք, որը ԻՊ-ի ահաբեկիչներին կօգներ խույս տալ կառավարվող հրթիռներից, որոնք կոալիցիայի ուժերի կողմից օգտագործվում են Իրաքում եւ Սիրիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: