Շփման գծի վերջին միջադեպն ընդգծեց բանակցություններն անհապաղ վերսկսելու անհրաժեշտությունը. Հոգլանդ
ՔաղաքականԱրցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև շփման գծում փետրվարի 25-ին գրանցված միջադեպն ընդգծում է տարածաշրջանում տևական անվտանգության ու խաղաղության հաստատման համար կողմերի միջև բանակցություններն անհապաղ վերսկսելու հրատապ անհրաժեշտությունը:
Այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
«Փետրվարի 25-ի մեր հայտարարությամբ ես և իմ գործընկեր համանախագահները վերստին կոչ արեցինք հարգել հրադադարի ռեժիմը և ուժ չկիրառելու հանձնառությունը: Այս վերջին միջադեպը մեկ անգամ ևս ընդգծում է տարածաշրջանում տևական անվտանգության ու խաղաղության հաստատման համար կողմերի միջև բանակցություններն անհապաղ վերսկսելու հրատապ անհրաժեշտությունը»,- նշեց Մինսկի խմբի համանախագահը: