Ինչի՞ կարող է հանգեցնել մարմնի ավելորդ քաշը
LifestyleԱվելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան, հայտնում են բրիտանացի գիտնականները: Նրանք այս եզրահանգմանն են եկել երկարատև փորձերի ու ուսումնասիրությունների արդյունքում:
Գիտնականները հիմնվել են մոտ մեկ միլիոն մարդկանց տվյալների ուսումնասիրության վրա, որոնք ստացվել են հիմնականում Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում անցկացված 57 տարբեր հետազոտությունների արդյունքում: Գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը 30-35 է, 3 տարի ավելի շուտ են մահանում, քան նորմալ քաշի դեպքում:
Լուրջ ճարպակալումը, որի դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը 40-50 է, կյանքը կրճատում է 10 տարով, հայտնում են հետազոտության հեղինակները:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: