Սկսվել է Պուտինի եւ Թրամփի հանդիպման նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինՌուսաստանի ատաքին գործերի նախարարությունը հայտել Է, որ սկսվել Է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստումը:
Այս մասին ասել Է նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստիին:
Դիվանագետը հավելել Է, որ Մոսկվան դրական Է գնահատում Վաշինգտոնի հայտարարությունը երկրների միջեւ երկխոսության կազմակերպման առթիվ:
Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենաստորին կետում:
«Հարաբերությունների համապարփակ, փլուզումային վատթարացման տեմպը կտրուկ արագացավ երեք տարի առաջ Կիեւում տեղի ունեցած հեղաշրջումից հետո: Այդ ժամանակ Սպիտակ տանն անցան բացահայտ առճակատման՝ հռչակելով Ռուսաստանի համակարգային զսպման ուղեգիծ, ամերիկյան կողմը կտրուկ եւ արմատապես սահմանափակեց երկխոսությունը բազմաթիվ բնագավառներում»,- նշել Է նա: