Պուտինը պատրաստ է փակել Կանտի ռազմակայանը, եթե Ղրղզստանին ՌԴ-ի օգնությունն այլեւս չպահանջվի
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ պատրաստ Է փակել Կանտի ռազմակայանը, եթե Ղրղզստանին այլեւս ՌԴ-ի օգնությունը չպահանջվի, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Եթե երբեւիցե Ղրղզստանն ասի, որ մենք այնքան են ամրապնդել մեր զինված ուժերը, որ այդ ռազմակայանը հարկավոր չԷ, մենք հենց նույն օրը կհեռանանք»,- լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի պետության ղեկավարը՝ ամփոփելով Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Մենք ոչ մի անհրաժեշտություն չունենք զորակազմ տեղաբաշխել այստեղ (Ղրղզստանում)»,- ընդգծել Է Ռուսաստանի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Ղրղզստանում Կանտի ռուսական ռազմակայանի առկայությունը «կապված Է սոսկ մի բանի՝ իր իսկ Ղրղզստանի անվտանգության ապահովման հետ»:
Ռուսաստանի պետության ղեկավարը նաեւ ընդգծել Է, որ ՌԴ-ն ավելորդ հնարավորություններ չունի արտասահմանում ռազմակայաններ պահելու համար: «Նկատի ունեցեք, որ մեզ համար դա նույնպես լրացուցիչ ծախսեր են»,- ասել Է նա: