Ջոն Մեյջորը քննադատել է Brexit-ի ռազմավարությունը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոն Մեյջերը քննադատել է ԵՄ-ից երկրի դուրս գալու ռազմավարությունը, որը գործող կառավարությունն է առաջարկել՝ Թերեզա Մեյի ղեկավարությամբ, հայտնում է Bloomberg-ը։
Մեյջորը Brexit-–ի կողմնակիցներին մեղադրել է «ընդդիմախոսներին արհամարհելու մեջ, ինչը կարելի է գնահատել որպես քամահրանքի նշան»։ Նա ասել է, որոշ օրենսդիրներ, որոնք աջակցում են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը «գործում են իրենց սկզբունքներին դեմ»՝ փորձելով խանգարել խորհրդարանին զգալի դեր կատարել Brexit-ի մասին բանակցությունները վերահսկելու հարցում։
«Բրիտանացիներին համոզել են, որ նրանց սպասում է մի ապագա, որը անիրական ու չափից լավատեսական է թվում,- ասել է նախկին վարչապետը,- Խոչընդոտները որակվում են անէական, մինչդեռ հեռանկարները ներկայացվում են ողջամիտ սահմաններից բարձր» «Բանակցությունները փոխզիջում են։ Մենք գիտենք, թե ինչ են ուզում ստանալ Brexit-ի կողմնակիցները, բայց չգիտենք, թե ինչ է պահանջվելու դրա դիմաց։ Եթե որեւէ մեկը համարում է , որ Եվրոպան զիջելու է մեր բոլոր ցանկություններին ու դրա գինը չի պահանջելու՝ նա չափից միամիտ է»,- նախազգուշացրել է Մեյջորը։