Ալաբամայում Մարդի Գրա շքերթի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ
ՄիջազգայինԱլաբամայում Մարդի Գրա շքերթի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ ABCnews -ի փոխանցմամբ տուժել է 11 մարդ, որոնցից երեքը լուրջ վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժածները դեռահասներ են։ Նշում են, որ մեքենան մասնակցում էր շքերթին ու դեռ հայտնի չէ, թե ինչու է վարորդը մեքենայով մխրճվել մարդկանց բազմության մեջ։