Մարին Լե Պենը զրկվել է անձեռնխելիությունից
ՄիջազգայինԵվրախորհրդարանականները կողմ են քվեարկել ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին անձեռնմխելիությունից զրկելուն։ Քվեարկությունը տեղի է ունեցել իրավական հարցերով հանձնաժողովում, իսկ վերջնականապես հաստատվելու է լիագումար նստաշրջանի ժամանակ, փոխանցում է Reuters–ը։
Որոշումը կապակցված է 2015-ին բորբոքված սկանդալի հետ, երբ Լե Պենը իր Twitter միկրոբլոգում հրապարակել էր ԻՊ զինյալների իրականացրած մահապատիժների կադրեր, այդ թվում ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի գլխատումը։
Պատասխանելով ֆրանսիական արդարադատության հարցմանը՝ հանձնաժողովը որոշել է Մարին Լե Պենին զրկել անձեռնմխելիությունից, ինչը թույլ կտա նրա դեմ քրեական վարույթ սկսել։ Մասնավորապես բռնության տեսարանների հրապարակման համար, ինչի համար նախատեսված է 3 տարվա ազատազրկում ու 75 հազար եվրոյի չափով տուգանք։