Եվրախորհրդարանն ու ԵՀ-ն համաձայնեցրել են Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ազատականացման մեկնարկը
ՄիջազգայինԵՄ անդամ երկրների խորհրդատվությունների ժամանակ Եվրախորհրդարանի ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ազատականացման մեկնարկի վերաբերյալ։
Մարտի 2-ին Ուկրաինայի համար վիզաների չեղարկման հարցը կընդգրկվի ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների (COREPER) հանդիպման օրակարգում, ինչը կդառնա անդամ երկրների մակարդակով անվիզա ռեժիմի հաստատման առաջին փուլը։