Այս պահին ընտրակաշառք չի բաժնվում. Գալուստ Սահակյան
ՔաղաքականԱյսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ նախագահ Գլուստ Սահակյանը հայտարարեց, որ այս պահին ընտրակաշառք չի բաժնվում: «Ըստ երևույթի` մարդիկ, որոնք պիտի ընտրվեն, հանդիպում են ժողովրդին, տարբեր բաներ են խոստանում, բայց այս պահին որևէ մեկը ընտրակաշառք չի կարող տալ, դեռևս քարզչությունն էլ չի սկսվել, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի այպիսի բան չլինի»,-ասաց նա:
Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի կուսակցություններին ուղղված կոչին՝ դադարեցնել ընտրակաշառք բաժանել, Գ. Սահակյանը պատասխանեց. «ԱՄՆ դեսպանը կամ մյուսը ինչ կասեն, չեն ասի ինչ-ոչ տեղով ընդունելի եմ համարում, մեր ժողովրդին է անհրաժեշտ, որ ընտրությունները լավ անցեն»,-նշեց նա: