Ֆիյոնը, չնայած իրեն առաջադրված մեղադրանքներին, կշարունակի նախընտրական պայքարը
Միջազգային«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է նախընտրական մրցարշավը շարունակելու մտադրության մասին, չնայած հափշտակումների եւ կեղծ աշխատատեղերի ստեղծման գործով իրեն առաջադրված մեղադրանքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, քաղաքական գործիչն ինքն Է հայտարարել Փարիզում իր նախընտրական շտաբում շտապ հրավիրված մամուլի ասուլիսում:
Նա հաստատել Է, որ մարտի 15-ին հափշտակումների գործով դատարան ներկայանալու ծանուցագիր Է ստացել: «Իմ փաստաբանը տեղեկացված Է, որ մարտի 15-ին ես պետք Է ներկայանամ դատարան, որպեսզի ինձ մեղադրանքներ առաջադրվեն»,-ասել Է Ֆիյոնը:
Ինչպես ընդգծել Է նախագահի թեկնածուն, ինքը մտադիր չԷ անտեսել այդ ծանուցագիրը, բայց մեղադրանքները չհիմնավորված Է համարում: «Ես կկանգնեմ դատավորների առաջ, ես հարգում եմ մեր ինստիտուտները, ես նրանց կհայտնեմ իմ ճշմարտությունը»,-նշել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: