Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Ֆիննախում քննարկվել է «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգ» նախագիծը

 ՀՀ ֆինանսների նախարարությունում մարտի 1-ին տեղի է ունեցել «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգ» նախագծի քննարկում Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի և աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախաձեռնության նպատակը մասնագիտական հանրության հետ իրականացվող բարեփոխումների քննարկումն է՝ նախքան հանրային լայն քննարկումներ սկսելը։ «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգի» մշակումը ներառված է կառավարության որոշմամբ ընդունված 2017 թվականի գերակա խնդիրներում:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի խոսքով, աուդիտորական կազմակերպությունների որակի վերահսկողության համար կներդրվեն Եվրամիության դիրեկտիվներին համապատասխան հստակ մեխանիզմներ, կմեծանա հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններում ներառված տեղեկատվության հանդեպ հանրության վստահությունը: Նախարարի տեղակալը մանրամասնել է նաև, թե ովքեր են գործարար միջավայրում ֆինանսական հաշվետվությունների օգտագործողները:

«Առաջին խումբ օգտագործողները հենց տվյալ կազմակերպության ղեկավարությունն է՝ մենեջմենթը: Այսինքն, մենեջմենթը աուդիտից ստանում է չակերտավոր ասված որակավորված խորհրդատվություն: Երբ որ ֆինանսական հաշվետվությունները հավաստվում են անկախ աուդիտորի կողմից, մենեջմենթի աշխատանքը, ըստ էության, գնահատվում է որպես բավարար: Երկրորդ խումբը բաժնետերերը կամ պոտենցիալ բաժնետերերն են, ովքեր ֆինանսական հաշվետվությունները ուսումնասիրում են, որպեսզի հասկանան՝ տվյալ կազմակերպությունում ներդրում կատարեն, թե ոչ: Երրորդ խումբը հանրությունն է, որն ի ր տեղեկատվական կարիքներն է բավարարում, կամ կոնկրետ կազմակերպության աշխատակիցը, ով, լինելով հանրության մասնիկ, վերլուծում է այդ հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունը և որոշում իր ապագան, իր գործունեությունը կապի այդ կազմակերպության հետ, թե ոչ», -ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:

Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Հովհաննես Պետրոսյանը անդրադարձել է աուդիտորական դաշտում գոյություն ունեցող խնդիրներին՝ նկատելով. «Դաշտում ունենք և բարձր մակարդակի որակավորում ունեցող մասնագետներ, և պատշաճ մակարդակով ծառայություններ մատուցող աուդիտորական կազմակերպություններ և ունենք աուդիտորական կազմակերպություններ, որոնց ծառայությունների մակարդակը թերևս ցանկալի է, որ բարձրանա:Ներկա բարեփոխումների առանցքային հարցը կայանում է նրանում, որպեսզի հանրությունը վստահ լինի, որ մատուցվում են պատշաճ որակի ծառայություններ, այսինքն՝ աուդիտի նկատմամբ պետք է իրականացվի պատշաճ արտաքին վերահսկողություն»:

Աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորում են որակյալ և անորակ ծառայությունների տարբերակումը: «Աուդիտորական ծառայություններից օգտվող ընկերությունները շատ անգամ չգիտեն, թե դաշտում ով է մատուցում որակով ծառայություն, ով` անորակ: Նրանց ընտրությունը հաճախ հիմնվում է գնային առավել հարմար առաջարկի վրա, և ընտրվում է էժանագինը: Եթե աուդիտի պալատի գաղափարը ներդրվի ու կենսագործվի, ենթադրվում է ,որ պալատը կունանա որոշակի կառուցվածքային միավոր, որը տեղում կիրականացնի որակի մշտադիտարկում, ինչպես նաև ստուգումներ&raquo ;, -ասել է «Էյ-էն Աուդիտ»ՓԲԸ –ի տնօրեն Արթուր Հարությունյանը: 

ՀՀ ֆինանսների նախարարությունում մասնագիտական հանրության հետ կայացած քննարկման արդյունքում որոշվեց մեկշաբաթյա ժամանակահատվածում մեկտեղել բոլոր առաջարկները, ամբողջականացնել բարեփոխումների փաթեթը՝ հաջորդ քայլով հանրային լայն քննարկումներին այն ներկայացնելու համար:

 

Եթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն Մանվելյան