Վաղուց հայկական եթերով այդպիսի հետաքրքիր և ուսուցողական հաղորդում չէի տեսել: Արթուր Բախտամյանի վարած «Հայոց հարց» հաղոդումը շատ հետաքրքիր է, և՛ հարցերն են հետաքրքիր, և՛ պատասխանները: Իսկապես Հանրային հեռուստաընկերության համար պահանջվող չափանիշներին հարիր հաղորդում է:
Կարծում եմ, որ մենք ինքներս որպես հեռուստադիտող տարբեր հարթակներից պետք է հնչեցնենք հեռուստաընկերությունների լավն ու վատը, որպեսզի TV-ների ղեկավարները եզրահանգումներ անեն և բարձրացնեն իրենց հաղորդումների որակը: Այս դեպքում ցանկանում եմ շնորհակալություն հայտներ Հանրայինի ողջ թիմին ու Արթուր Բախտամյանին՝ հետաքրքիր և հանրությանը ոչ այնքան հայտնի թեմաներ քննարկելու համար:
Այն, ինչ դուք այսօր անում եք եթերը մաքրելու համար՝ խրախուսելի է:
Ռոման Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը