ԱՄՆ-ի արդարադատության նախարարը պնդում Է, որ ՌԴ-ի ներկայացուցիչների հետ չի քննարկել ամերիկյան ընտրությունները
ՄիջազգայինԱՄՆ-ի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտարարել Է, որ Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ չի քննարկել անցյալ տարվա նոյեմբերին կայացած ամերիկյան նախագահական ընտրությունները:
Դա ընդգծված Է գրավոր հայտարարության մեջ, որը Սեշնսը հրապարակել Է՝ անցյալ տարվա հուլիսին եւ սեպտեմբերին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ կայացած իր երկու հանդիպումների վերաբերյալ The Washington Post թերթի հրապարակած տեղեկությունների առն չությամբ: Հանրապետական Սեշնսն այն ժամանակ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի անդամ Էր Ալաբամայի նահանգից:
Նախարարի խոսքով՝ ինքը «երբեք չի հանդիպել ռուսաստանցի որեւԷ պաշտոնատար անձի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի ընտրարշավի հարցերը: «Ես որեւԷ պատկերացում չունեմ, թե ինչ նպատակ են հետապնդում ներկայիս մեղադրանքները: Դրանք անհիմն են»,- ընդգծել Է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներկայիս ղեկավարը:
Նախօրյակին Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին պահանջել Է Սեշնսի պաշտոնաթողությունը: Նրա խոսքով՝ նա ստել Է Կոնգրեսում երդում տալիս՝ հայտարարելով, թե ռուս պաշտոնատար անձանց հետ չի շփվել նախագահական արշավի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալութունը: