ԼՂ խնդրի կարգավորումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը. Ռոբերտ Սեկուտա
ՔաղաքականԱդրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին դեսպանը խոսել է Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերություն ների հաստատմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի Ադրբեջանի և տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,- ասել է դեսպանը: