Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ Լոս Անջելեսի գլամուրային ռեստորաններից մեկում
LifestyleՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ընթրել են Լոս Անջելեսի գլամուրային ռեստորանում եւ նկատվել են հաստատությունից դուրս գալիս:

Ամուսինները ռեստորան այցելելու համար նախընտրել են casual ոճը. 36-ամյա հայուհին եղել է պատռված ջինսով եւ Քանյեի Yeezy շարքից կոշիկով (ի դեպ, դրանք արժեն 700 դոլար):


Քանյեն նույնպես կոշիկի ընտրության հարցում որոշել է գովազդել իր արտադրանքը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ազդարարել էր Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցին օգնելու համար միջոցների հավաքման արշավի մեկնարկը: The Keeping Up With the Kardashians ռեալթի շոուի աստղին ուղեկցել են հիվանդանոցի նախկին հիվանդներ 14-ամյա Գրեյս Ռոուզն ու 6-ամյա Սեյլոր Փիերսոնը:

36-ամյա հայուհին հիվանդանոցի հիմնական հոնորներից մեկն է: Հաստատությունը չի կարող գործել առանց հայուհու ընտանիքի մշտական աջակցության: