Ամերիկացիների մեկ երրորդը դեմ չԷ ԱՄՆ-ից Կալիֆոռնիայի անջատվելուն. Rasmussen reports
ՄիջազգայինԱմերիկացիների ավելի քան 30 տոկոսը դեմ չԷ ԱՄՆ-ից Կալիֆոռնիայի նահանգի անջատվելուն:
Այդ մասին վկայում են Rasmussen reports կազմակերպության հարցման տվյալները, որն զբաղվում Է հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ:
Հարցման մասնակիցներին առաջարկել Էին պատասխանել՝ նահանգներն իրավունք ունեն արդյոք անջատվել ԱՄՆ-ից եւ առանձին պետություն կազմել, ինչպես նաեւ հետաքրքրվել Էին, թե նրանց կարծիքով, Կալիֆոռնիայի անջատվելն ինձ կերպ կարող Է ազդել ամերիկյան պետության վրա:
Հետազոտության արդյունքների համաձայն, հարցվածների 18 տոկոսը դրական Է գնահատում այդ հնարավոր քայլը, իսկ 60 տոկոսը նահանգի հնարավոր անջատման մեջ երկրի համար բացասական հետեւանքներ Է տեսնում: Եվս 13 տոկոսը կարծում Է, որ այսպես կոչված Calexit-ը ոչ մի հետեւանք չի ունենա: Նշվում Է, որ Կալիֆոռնիայի անջատման կողմնակիցների 41 տոկոսը հանրապետականներ են:
Հարցման մասնակիցների 21 տոկոսը համաձայն Է, որ նահանգներն իրավունք ունեն դուրս գալու երկրի կազմից, 61 տոկոսը չի պաշտպանում այդ գաղափարը, մնացած 19 տոկոսը չի կողմնորոշվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: