Սառը ցնցուղ ընդունելու առավելությունները
Lifestyle
Երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ, թե ինչպես է անդրադառնում սառը ցնցուղը մեր օրգանիզմի վրա: Ստորև կանդրադառնանք դրա առավելություններին:
Եվ այսպես՝
1. Բարելավում է իմունային համակարգի աշխատանքը. սառը ցնցուղը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, ինչի արդյունքում դուք հաջողությամբ կարող եք խուսափել տարատեսակ հիվանդություններից և վարակներից:
2. Թարմություն է հաղորդում մաշկին. սառը ջուրն օգնում է պահպանել մաշկի բնական ճկունությունը, այն դեպքում, երբ տաք ջուրը չորացնում է մաշկը և առաջացնում է անժամանակ կնճիռներ:
3. Ակտիվացնում է արյան շրջանառությունը. սառը ջուրն արագացնում է արյան շրջանառությունն ամբողջ մարմնում, ինչի արդյունքում էապես բարելավվում է սրտաանոթային համակարգի աշխատանքը:
4. Օգնում է հաղթահարել սթրեսը. սառը ցնցուղը բարելավում է ուղեղի աշխատանքի այն մասը, որը «պատասխանատու» է մեր ուրախ և երջանիկ լինելու համար:
Եվ վերջում մեկ օգտակար խորհուրդ. եթե դուք սովոր չեք սառը ցնցուղին, ապա դրան ընտելացեք աստիճանաբար: Ամեն օր ջուրը դարձրեք ավելի սառը, քան նախորդ օրը, և շուտով դուք կվարժվեք: