Մենչի ավագ դուստրը վիդեոբլոգ է սկսել և ցույց է տալիս իրենց տունը, դպրոցը, ժամանցը
LifestyleTert.am Life-ը գրում է.
Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, վիդեոբլոգ է սկսել և ցույց է տալիս իրենց տունը, դպրոցը, ժամանցը։ Tert.am Life–ի հետ զրույցում 13–ամյա աղջնակն ասաց, որ սիրում է դիտել վիդեոբլոգեր, այդ իսկ պատճառով որոշել է ունենալ իրենը։
Էլինան հենց իր անունն է տվել վիդեոբլոգին՝ «Էլինա Պետրոսյան բլոգ»։ «Իմ բլոգը լինելու է այն ամենի մասին, ինչը կհետաքրքրի իմ հասակակիցներին։ Վիդեոները նկարահանում եմ՝ հաշվի առնելով ինձ հետևողների մեկնաբանությունները։ Ընթացքում կհասկանամ՝ ավելի շատ ինչի մասին վիդեոներ նկարահանեմ, որ ավելի շատ հետաքրքրի մարդկանց»,– ասաց սկսնակ բլոգերը։
Նրա խոսքով՝ իրեն հետևում են ոչ միայն ընկերուհիները, այլև անծանոթ աղջիկներ։ «Հիմնականում իմ տարիքի աղջիկներ են հետևում ինձ, որոնցից շատերին չեմ ճանաչում»։
Շարունակությունը` այստեղ: