Մեդվեդեւ․ Վախենալ պետք չէ՝ ոչ ոք պատժամիջոցները չի չեղարկելու
ՄիջազգայինՈչ ոք մտադիր չէ չեղարկել տնտեսական պատժամիջոցները, բայց դրանից վախենալ պետք չէ, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կառավարության նիստի ժամանակ՝ մեկնաբանելով ռուսական գյուղարտադրողների մտավախությունները։ Այնպես որ արեւմտյան ընկերությունների կողմից մրցակցության ալիքից վախենալ չարժե ու կարելի է ստեղծված բարենպաստ պայմաններն օգտագործել զարգացման համար, հայտնում է «Փրայմ» –ը։
«Վախենալ պետք չէ, ոչ ոք պատժամիջոցները չի չեղարկելու։ Ես վերջերս արդեն ասել եմ, որ մեր գործընկերները բոլոր որոշումները կայացնում են, որպեսզի այդ պատժամիջոցները մշտական դառնան, դրանք օրենսդրորեն կոդիֆիկացնում են ։ Դրա համար էլ դա բավականին լավ պայմաններ է ստեղծում գյուղատնտեսության զարգացման համար»,- շեշտել է վարչապետը։