Շարմազանովն օդանավակայանում դիմավորել է ՌԴ Պետդումայի նախագահին
ՔաղաքականԵրևան է ժամանել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Ազգային ժողովի պատվիրակություն: Այս մասին տեղեկանումմ ենք ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Ավանդույթի համաձայն Ազգային ժողովի փոխնախագահը ՌԴ Պետական Դումայի նախագահին նվիրեց «Անմոռուկ» (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ կրծքանշան):