Բակո Սահակյանը և Դավիթ Տոնոյանը քննարկել են ԱԻ կառույցների միջև կապերի խորացման վերաբերյալ հարցեր
ՔաղաքականԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին ու նախարարության փրկարար ծառայություն տնօրեն Մուշեղ Ղազարյանին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կոմիտաս Կարապետյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է նախարար Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակավելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ աշխատանքում: