Փարիզյան շունչ. Isabel Marant Ա/Ձ 2017-2018 (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում իր ready to wear հավաքածուն է ներկայացրել Isabel Marant նորաձևության տունը: Ֆրանսուհի դիզայների հավաքածուն հիշեցնում է Փարիզը՝ թեթև, անհոգ: Դիզայներն առաջարկում է օգտագործել գոտի ամենուր՝ զգեստների, տաբատների, կոստյումների, կիսաշրջազգեստների, վերարկուների հետ: Ինչպես մի շարք դիզայներներ այս սեզոն Isabel Marant նորաձևության տունը ևս ներկայացնում է երկարաճիտ կոշիկներ, օվերսայզ կոստյումներ: Աքսեսուրաներից նկատելի էին երկար ականջօղերը , օգտագործված էր թավիշ, փայլուն կտորներ և ծաղկային պրինտ:
















