Գլոբալ տաքացումն ազդում է մարդկանց սեռական կյանքի վրա
LifestyleԻնչպես հայտնի է, գլոբալ տաքացումը մարդկությանը սպառնացող լրջագույն վտանգներից է: Պարզվում է, որ գլոբալ տաքացումը կարող է ազդել նաեւ մարդկանց սեռական կյանքի վրա եւ նվազեցնել ծնելիությունը։ Ինչպես նշում են գիտնականները, օդի ջերմաստիճանի ավելացմանը զուգահեռ՝ մարդիկ կարող են պակաս հակված լինել սեքսով զբաղվելու, ինչի հետեւանքով սեռական գործողությունների հաճախությունը կարող է նվազել:
Հետազոտության տվյալները վկայում են, որ առանձնահատուկ շոգ օրվանից 9 ամիս անց ծնելիությունն ավելի զով օրերի համեմատ նվազում է 0,7 %-ով։ Դա նշանակում է, որ ջերմաստիճանի բարձրացումը կրճատում է ծնելիությունը՝ նվազեցնելով զուգընկերոջ հանդեպ սեռական հակվածությունը։ Ծայրաստիճան բարձր ջերմաստիճանը հանգեցնում է ծնելիության զգալի անկման, ասում են հետազոտողները՝ պնդելով, որ ջերմաստիճանի փոփոխությունները կարող են ազդել նաեւ սեռական հորմոնների մակարդակի վրա։
Բացի այդ, բարձր ջերմաստիճանը կարող է բացասաբար ազդել նաեւ վերարտադրողական առողջության, տղամարդու սերմնահեղուկի որակի, ինչպես նաեւ կանանց ձվազատման վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: