Մարիա Շարապովան բոլորին շլացրել է իր տեսքով
LifestyleՄարիա Շարապովան Լոս-Անջելեսում կազմակերպված միջոցառման ժամանակ ցուցադրել է իր հիանալի կազմվածքը, որն ավելի ընդգծված է երևացել նրա սպիտակ, մարմինը գրկող հագուստի մեջ: Զգեստը Շարապովայի համար պատրաստել է դիզայներ Դավիդ Կոմախիձեն:
«Evian» ընկերության կազմակերպած ճաշից առաջ Մարիան իր միկրոբլոգում ցուցադրել է, թե ինչպես է պատրաստվում միջոցառմանը. վիզաժիստը նրա համար գեղեցիկ սանրվածք է արել և դիմահարդարում՝ «smoky eyes» ոճով: Միջոցառման լուսանկարները արդեն համացանցում են:
