Իտալիայում մաքսանենգների խոշոր ցանց է բացահայտվել
ՄիջազգայինԻտալիայի իրավապաշտպանները բացահայտել են մաքսանենգների խոշոր խմբավորման գործունեությունը, ովքեր Հյուսիսային Եվրոպայից խարդախության միջոցով դիզելային վառելիք են տեղափոխել Իտալիայի միանգամից մի քանի նահանգներ:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, Իտալիայի «ֆինանսական գվարդիան» հա\վարկել է, որ այդ խմբավորման գործունեության հասցրած վնասը կազմել է 37 միլիոն եվրո:
Չարագործները կեղծ փաստաթղթեր են պատրաստել, ինչի շնորհիվ դիզելային վառելիքը սահմանը անցնում էր, որպես սովորական քսուք:
Ուդինե նահանգում ցիստեռնի հայտնաբերումը սկիզբ դրեց խմբավորման բացահայտման օպերացիային: Հետաքննությունը հանգեցրեց հանցավոր ցանցի բացահայտմանը, ովքեր գործել են ողջ Իտալիայում, բայց կառավարվել Շվեյցարիայից:
Օպերացիայի արդյունքում 133 մարդ կասկածվում է, որից 7 մարդ ձեռբակալվել է: Առգրավված է ավելի քան 5 միլիոն եվրո:
Ինչպես նշում է «ֆինանսական գվարդիան», խմբավորումը իր գոյության ընթացքում խարդախության միջոցով կարողացել է տեղափոխել 38 միլիոն լիտր դիզելային վառելիք: