Մալայզիան որոշել է արտաքսել Հս. Կորեայի դեսպանին Կիմ Չեն Նամի սպանությունից շաբաթներ անց
ՄիջազգայինՄալայզիան «պերսոնա նոն գրատա»է ճանաչել երկրում Հյուսիսային Կորեայի դեսպանին և հայտարարել վերջինիս արտաքսելու որոշման մասին:
Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը, իշխանություններն այս որոշումը կայացրել են շաբաթ` խնդրելով դեսպան Կան Չհոլին հեռանալ երկրից 48 ժամվա ընթացքում: Այս որոշումը կայացվել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր` Կիմ Չեն Նամի սպանությունից 3 շաբաթ անց:
Հյուսիսկորեացի դեսպանն անցյալ ամիս հանդես էր եկել հայտարարությամբ, որ իր երկիրը «չի կարող վստահել Մալայզիային և երկրի իշխանություններին մեղադրել է արտաքին ուժերի հետ համագործակցելու մեջ»:
Հիշեցնենք, որ հյուսիսկորեացին սպանվել է Կուալա Լումպուրի օդանավակայանում` թունավոր նյութի օգնությամբ: Ամերիկացի և հարավկորեացի փորձագետների կարծիքով` վերջինիս սպանությունն իրագործվել է ԿԺԴՀ-ի հատուկ գործակալների պատվերով: