Թուրքիայում ընդդիմադիր Cumhuriyet թերթի խմբագրության վրա կրակած անձը ձերբակալվել է
ՄիջազգայինԹուրքական Cumhuriyet պարբերականի՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող խմբագրության վրա կրակած անձը հայտնաբերվել է ոստիկանության կողմից։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը կասկածյալին ձերբակալելուց հետո հայտնել է, թե նախնական հարցաքննության ժամանակ կասկածյալը շեշտել է, թե ալկոհոլի ազդեցության տակ է եղել եւ պատահական կրակոցներ է արձակել առանց թիրախավորման։
Նշենք, որ մարտի 2–ի առավոտյան անցնող տաքսու մեջից կրակել են Cumhuriyet պարբերականի խմբագրության շենքի ուղղությամբ։