ՀՀԿ-ի քարոզարշավը մեկնարկեց «Դինամո» մարզադահլիճից. Վիգեն Սարգսյանը եկել էր դստեր հետ (ֆոտո)
ՔաղաքականNEWS.am-ը գրում է.
Երեւանի «Դինամո» մարզադահլիճում այսօր՝ մարտի 5-ին, ժամը 13:00-ին մեկնարկել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօրվա հանդիպումը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Մարզադահլիճում են հավաքվել Հանրապետականի ամբողջ կազմը, այդ թվում վարչապետ Կարեն Կարապետյանը, ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: Նշենք, որ պաշտպանության նախարարը հանդիպման էր եկել դստեր հետ:
Նշենք, որ այսօրվա հանդիպումը փակ է լրատվամիջոցների համար:
Ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է այսօր՝ մարտի 5-ին եւ տեւելու է 26 օր: Ապրիլի 1-ը լռության օր է:








