Մայրն ու չորս երեխաները զոհվել են ԱՄՆ տներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով
ՄիջազգայինԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուորվիք քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով հինգ մարդ է զոհվել։ Այս մասին պատմել է քաղաքի հրշեջ վարչության ղեկավար Ռոն Գեյթսը, գրում է Lenta.ru–ն։
Հրդեհը սկսել է տեղի ժամանակով 12։45-ին։ Կրակը բռնկվել է խոհանոցում, որտեղից տարածվել է ամբողջ տնով մեկ։ Հրդեհի հետեււանքով զոհվել է մի կին ու նրա չորս երեխաները։ Երեխաների տարիքը չեն հայտնում։ Սկսվել է հետաքննություն։