Պեկինը մտադիր է արագացնել արհեստական ինտելեկտի մշակումը
ՄիջազգայինՉինաստանը մտադիր է 2017-ին արագացնել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի, 5G ստանդարտի բջջային կապի տեխնոլոգիայի ստեղծումը, նաեւ մյուս ոլորտներում հետազոտական մշակումները, ասվում է 2017-ին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Չինաստանի արդյունաբերության ու տեղեկատվական զարգացման նախարարությունը հայտնել էր, որ Չինաստանի կառավարությունը ծրագրում է մինչեւ 2020թ․ հեռահաղորդակցության ծառայությունների ու ծրագրային ապահովման իրացման ոլորտի եկամուտները ավելացնել մինչեւ ութ տրիլիոն յուան՝ մոտ 1․2 տրիլիոն դոլար։ Նշում են, որ Չինաստանի կառավարությունը ծրագրում է մինչեւ 2020թ կոմերցիոն գործածման մեջ դնել կապի 5G ստանդարտը։ Նաեւ՝ մինչեւ 2018 թ երկրում ստեղծել 4G. բջջային կապի երկու միլիոն կայան, որոնք ունակ են ծառայություններ տրամադրել 4G արագությամբ։
Մինչեւ 2018 թ երկրում պետք է լինի 90 հազար կմ օպտոթելքային մալուխ՝ լայնագոտի ինտերնետային միացում տրամադրելու համար, ինչը թույլ կտա ընդգրկել քաղաքային բոլոր շրջանները ու գյուղական տեղանքի 90 տոկոսը։