Թոնի Բլերը Սպիտակ տանը քննարկել է Թրամփի հետ իր հնարավոր աշխատանքը․ լրատվամիջոց
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը Սպիտակ տանը մասնակցել է գաղտնի հանդիպման՝ քննարկելու համար իր հնարավոր աշխատանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Mail on Sunday թերթը։
Թերթի տեղեկություններով, Բլերը մարտի 1-ին բանակցել է Թրամփի ավագ խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Մերձավոր արեւելքում ԱՄՆ խաղաղության դեսպան դառնալու հարցի շուրջ։ ԲԼերն ու Քուշները 2016-ի սեպտեմբերից սկսած երեք անգամ գաղտնի հանդիպումներ են ունեցել։
Թերթը գրում է, որ Բլերը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է ու չի կարող ԱՄՆ կառավարությունում պաշտոնական աշխատանքի թույլատվություն ստանալ, այդուհանդերձ Թրամփը կարող է նրան առաջարկել խորհրդականի պաշտոնը։
Բլերը կարող է նաեւ զբաղեցնել Քուշների ավագ խորհրդականի պաշտոնը։
2016-ի նոյեմբերին, երբ Բլերին ռեստորանում տեսել էին Թրամփի փեսայի հետ, Բլերը հերքել էր այն ենթադրությունը, որ ինքը կարող է մտնել Թրամփի թիմ։