Finnair-ը մոտ 20 չվերթ է չեղյալ հայտարարել ֆիննական օդանավակայանների աշխատակիցների գործադուլի պատճառով
ՄիջազգայինՖիննական Finnair ավիաընկերությունը կիրակի և երկուշաբթի 18 չվերթ է չեղյալ հայտարարել մարտի 6-ի առավոտյան նախատեսված ֆիննական օդանավակայանների աշխատակիցների գործադուլի պատճառով: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ավիափոխադրող ընկերության հաղորդագրությունը:
Հիմնականում խոսքը ներքին չվերթների մասին է: Այլ չվերթների ուղևորներին խնդրում են իրենց հետ վերցնել միայն ձեռքի ուղեբեռ գրանցման և առաքման հետ կապված աշխատանքում հնարավոր խափանումների պատճառով:
Ֆիննական օդանավակայանների ծառայությունների աշխատակիցները, որոնք մտնում են IAU արհմիության մեջ, արդեն իրականացրել են գործադուլ ուրբաթ օրը այն բանից հետո, երբ նրանց չհաջողվեց կարգավորել գործատուի՝ Airpro ընկերության հետ աշխատանքային վեճը:
Եթե մոտ ժամանակներս կոնֆլիկտը չկարգավորվի, նոր գործադուլներն են հնարավոր նաև մարտի 10-ին և 14-ին: Դա դժվարություններ կստեղծի ուղևորների համար, քանի որ գործադուլը կանդրադառնա այնպիսի ծառայությունների, ինչպիսիք են ուղեբեռի հսկողությունը և օդանավակայանի ներսում գործող այլ ծառայությունները: