Իսրայելում ապաքրեականացվել է մարիխուանայի օգտագործումը
ՄիջազգայինԻսրայելի կառավարությունը հաստատել է մարիխուանայի օգտագործման ապաքրեականացման մասին առաջարկը:
Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, նոր կանոնների համաձայն` առաջին անգամ մարիխուանա օգտագործողի նկատմամբ միայն տուգանք կսահմանեն ազատազրկման դատապարտելու փոխարեն: Երկրորդ անգամ օգտագործելու դեպքում տուգանքի չափը կկրկնապատկվի:
Երրորդ անգամ օրինախախտին կարող են ուղարկել վերականգնողական կենտրոն, ինչպես նաև զրկել վարորդական իրավունքից կամ զենք կրելու իրավունքից:
Քրեական գործ կարող է հարուցվել այն դեպքում, երբ օրինախախտը բռնվի չորրորդ անգամ:
Նախնական տուգանքի չափը կազմելու է 270 դոլար: Ինչպես նշվում է՝ Իսրայելն առաջին երկիրն է Մերձավոր Արևելքում, որտեղ ապաքրեականացվել է մարիխուանայի օգտագործումը: Այս երկիրն առաջատարն է բուժական նպատակներով մարիխուանայի կիրառումն ուսումնասիրելու առումով: