Մեկ օրում Սիրիայում ևս երկու բնակավայր է միացել հրադադարի ռեժիմին
Միջազգային«Մարտական գործողությունների դադարի ռեժիմին միացած բնակավայրերի թիվը հասել է 1294-ի: Շարունակվում են բանակցությունները զինված ընդդիմության ջոկատների հետ Հալեպ, Դամասկոս, Համա, Հոմս և Էլ-Կունեյտրա նահանգներում: Հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու մասին հայտարարած զորամիավորումների քանակը չի փոխվել, այն 115-ն է», - ասվում է Ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Փաստաթղթում նշվում է, որ սիրիական կառավարական զորքերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրված տարածքների թիվը հասել է 99-ի: Ընդհանուր առմամբ, 2017-ի հունվարի մեկից ի վեր կառավարությունը 2690 քառ. կմ տարածք է ազատագրել իսլամիստներից: