Ֆրանցիսկոս պապը կոչ է անում ավելի քիչ երեխաներ ունենալ` աշխարհը կայունացնելու համար
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ավելի քիչ երեխաներ ունենալ` աշխարհն ավելի կայուն դարձնելու համար:
Ինչպես հայտնում է CNN-ը, Հռոմի պապի մեկնաբանությունը մեջբերել է Վատիկանում անցկացվող մամլո ասուլիսի ժամանակ ելույթ ունեցող ամերիկացի բուսաբան Փիթեր Ռեյվենը: Քահանայապետի խոսքը գիտնականը մեջբերել է պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կարել է «փրկել բնական աշխարհը»:
Գիտնականը նշել է նաև, որ աշխարհում մարդկանց առավել սահմանափակ թվաքանակ է անհրաժեշտ` ապահովելու համար սոցիալական արդարությունն ու բնական ռեսուրսների հավասար տեղաբաշխումը:
Աղբյուրը ընդգծում է, որ Կաթոլիկ եկեղեցին հավանություն չի տալիս ծնելիության վերահսկման արհեստական մեթոդներին, սակայն Ֆրանցիսկոս պապը նախկինում մի քանի անգամ նշել է, որ հղիությունից խուսափելը «բացարձակ չարիք» չէ: