Սիրիական բանակը Հալեպի մոտակայքում գտնվող 2 քաղաք է ազատագրել ԻՊ-ից
ՄիջազգայինՍիրիայի կառավարական զորքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից երկու քաղաք են ազատագրել Հալեպի արևելյան շրջանում: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:
Հաղորդվում է, որ սիրիացի զինվորականները մոտեցել են և 14 կմ հեռավորության վրա են գտնվում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Հաֆսա-Քեբիր գյուղից, որտեղ տեղակայված են ջրի մաքրման կայանները:
Տվյալ բնակավայրի կարևորությունը պայմանավորված է նրանով, որ Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաքում վերջին 7 շաբաթվա ընթացքում ջրամատակարարման խափանումներ են տեղի ունենում: