Չոկեր, բերետ և կապույտի բոլոր երանգները. Dior Ա/Ձ 2017-2018՝ Փարիզում (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում կայացավ Christian Dior Ա/Ձ 2017-2018 ready-to-wear հավաքածուի ցուցադրությունը: Մարի Գրացի Կյուրին գրում է Dior-ի նոր պատմությունը: Ինչպես նրա նախորդ հավաքածուներում , այս անգամ ևս Dior-ին հատուկ ուլտրականացի սիլուետները միքսած էին միլիթարի և սպորտային ոճերի հետ: Չոկեր, բերետ և կապույտի բոլոր երանգները՝ սա ցուցադրության գլխավոր թեման էր:
































