3 հաստատաված մթերք` ամուր առողջության համար
LifestyleԻնչպես նշում են Քորնելի համալսարանի գիտնականները, մարդիկ երբեմն չեն հետևում իրենց սննդակարգին, խմիչքներին, և օրական երկու հարյուր անգամ ավելի են ցանկանում ուտել, քան անհրաժեշտ է: Դրա հետևանքով ձեռք են բերում ավելորդ քաշ, որից ազատվելն այդքան էլ հեշտ գործընթաց չէ:
Newsyou.info-ն հայտնում է, որ հետազոտողները նշել են առողջության համար 3 սուպերմթերք, որոնք Orer.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը:
Վարսակաձավար
Վարսակաձավարը հարուստ է վիամիններով և օգտակար միկրոտարրերով, որոնք լավ աղդեցություն են ունենում աղիների միկրոֆլորայի վրա: Բացի այդ, այս մթերքը նաև ապահովում է հագեցածություն և էներգիա ողջ օրվա համար: Վարսակաձավարը կարող է մաքրել օրգանիզմը և հանել բոլոր վնասակար նյութերը: Հայտնի է, որ այն նաև հակասթրեսային ազդեցություն ունի:
Ձու
Դա բնական սպիտակուցի աղբյուր է, որն անհրաժեշտ է մկանային հյուսվածքի կառուցվածքի համար: Շաբաթական 2 անգամ ձու օգտագործող մարդիկ որը նորմայի սահմանում է միշտ հրաշալի ֆիզիկական վիճակում են, լավ առողջություն ունեն և զարգացած մտավոր ունակություններ: Ձուն բացի սպիտակուցից՝ պարունակում է ամինաթթուներ, վիտամիններ և հանքանյութեր, ուստի օգտակար է այն նախաճաշին ուտել:
Կեֆիր
Եվ ահա ևս մեկ օգտակար մթերք` կեֆիր. այն դրականորեն է ազդում մարսողության վրա, դրա պարբերական օգտագործումն ամրացնում է իմունիտետը: Կեֆիրը կարելի է նաև խմել առանց որևէ բան ավելացնելու, ինչպես նաև մեղրի, մրգերի և կանաչիների համադրությամբ: Նշենք, որ դրանից կեֆիրի օգտակարությունը ամենևին էլ չի փոխվում: