Կայացել է Բեզրուկովի մասնակցությամբ «Քեզնից հետո» ֆիլմի պրեմիերան (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մոսկվայում կայացել է «Քեզանից հետո» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է բալետի պարող Ալեքսեյ Տյոմնիկովի մասին, որը վնասվածքի պատճառով ստիպված է լինում թողնել սիրած գործը, բայց 20 տարի անց իրականացնում է իր կյանքի ամենակարևոր նախագիծը՝ հենց կյանքի գնով:
Ֆիլմը ներկայացրել են ռեժիսոր Աննա Մատիսոնը և նրա ամուսինը՝ Սերգեյ Բեզռուկովը: Նա ոչ միայն ֆիլմի գլխավոր դերակատարն է, այլև պրոդյուսերը:
Դերասանը խոստովանել է, որ այս դերին մեծ կարևորություն է տվել, քանի որ այն նոր հորիզոններ է բացել իր համար: «Հետաքրքիր էր բնույթով փակ մարդու դեր խաղալը և քեզ միշտ երկրորդ պլանում զգալը»,- ասել է Բեզռուկովը:
