Թուրքիայի հետ հարաբերությունները «շատ են լարվել». Գերմանիայի ԱԳՆ
ՄիջազգայինԳերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը այն կարծիքին Է, որ Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունները «շատ են լարվել» եւ անհրաժեշտ Է դրանք նորմալացնել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել Է Բրյուսել ժամանումից հետո, որտեղ Գաբրիելը մասնակցելու Է ԵՄ-ի 28 երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպմանը:
«Հարաբերությունները շատ են լարված են, մեր խնդիրն այժմ դրանք նորմալացնելն Է,-ասել Է նա:-Յուրաքանչյուրը պետք Է դրա համար օգտագործի բոլոր հնարավորությունները»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Սահմանադրության ուղղումների շուրջ հանրաքվեից առաջ քարոզչական ակցիա անցկացնելու կապակցությամբ Գագենաու գերմանական քաղաքի իշխանությունների արգելքը համեմատել Է նացիստների քաղաքականության հետ:
Գագենաուի վարչակազմն արգելել Է այն միջոցառումը, որտեղ պետք Է ելույթ ունենար Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Ի պատասխան, Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել Է Անկարայում ԳՖՀ-ի դեսպանին: Բոզդաղը նաեւ չեղարկել Է Կարլսրուե քաղաքում Գերմանիայի իր պաշտոնակից Հայկո Մաասի հետ պլանավորված հանդիպումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: