ՌԴ ԱԳՆ-ն զսպվածության կոչ է անում Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
ՄիջազգայինՌուսաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է անում Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ «Ուշադիր հետեւում ենք Կորեական թերակզում իրավիճակի զարգացմանը, որը վերջին օրերին ավելի է լարվել՝ մարտի 6-ին Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռի ու Հյուսիսային Կորեայի դեմ հարձակողական գործողություն մշակելու նպատակով՝ ԱՄՆ-ԿՀ զինված ուժերի համատեղ զորավարժությունների մեկնարկի պատճառով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ստեղծված պայմաններում մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել ու լրջորեն մտածել հետագա էսկալացիայի բացասական հետեւանքների մասին։ Մենք առաջվա պես համարում ենք, որ պետք է ուղիներ որոնել Կորեական թերակղզու խնդիրների համալիրի քաղաքական- դիվանագիտական կարգավորման համար»,- համարում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։