ՀԴԲ-ն կստուգի 300 փախստականների
ՄիջազգայինՀԴԲ-ն կստուգի 300 մարդու, որոնք երկիր են մտել որպես փախստական, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ստուգումներն իրականացվում են 1000 հակաահաբեկչական հետաքննությունների շրջանակում, որոնք կապակցված են ԻՊ-ի հետ։ Այս մասին հայտնել է Կոնգրեսում պարբերականի աղբյուրը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին։ Կոնգրեսի աշխատակիցների համար ճեպազրույցում ՆԳՆ-ն ոչ մի մանրամասներ չի ներկայացրել հետաքննությունների ու այդ 300 մարդու ընթացիկ իմիգրացիոն կարգավիճակի մասին։