Ֆիյոնի կուսակցությունը հաստատեց նրա կարգավիճակը նախագահի ընտրություններում
ՄիջազգայինՖրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության ղեկավարությունը արտակարգ նիստում հաստատել Է նախագահական ընտրություններում Ֆրանսուա Ֆիյոնի թեկնածությունը պաշտպանելու իր դիրքորոշումը, տեղեկացնում է Reuters-ը:
Նման որոշում Է ընդունվել՝ չնայած Ֆիյոնի շուրջը ծավալված սկանդալին՝ կապված ծառայողների աշխատավարձի համար հատկացվող պետական միջոցների ոչ նպատակային ծախսմանը:
Կուսակցության ղեկավար Բեռնար Ակուայեն ընդգծել Է, որ կուսակցությունը միասնական դիրքորոշում ունի Ֆիյոնի ընտրարշավին աջակցելու հարցում:
Մարտի 6-ին ավելի վաղ Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն հրաժարվել Է «Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրվել Ֆրանսիայի նախագահի թեկնածու: «Այսօր կուսակցության միասնությունն ապահովելն Էլ ավելի բարդ խնդիր Է, քան մի քանի ամիս առաջ: Այժմ արդեն չափազանց ուշ Է առաջադրել իմ թեկնածությունը,- ասել Է Ժյուպեն: -Ես մեկընդմիշտ հաստատում եմ, որ այս ընտրություններում թեկնածու չեմ լինի»:
Իր հերթին Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ դուրս չի գա նախագահական ընտրարշավից: Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել Է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում: