Նոր սկանդալ․ համացանցում պնդում են, որ Քարդաշյաններին չի կարելի երեխա վստահել
LifestyleՀամացանցում իրական սկանդալ է հասունացել։ Երկրպագուները կարծում են, որ Քարդաշյան քույրերը վատ են կատարում իրենց մայրական պարտականությունները։
Peopletalk-ը գրում է, որ այս խոսակցությունները սկսվել են, երբ Քիմը լուսանկար է հրապարակել, որտեղ փոքրիկ Նորթը սև շրթներկով էր։ «Գոթ Նորթը»,- այսպես էր մակագրել լուսանկարը հեռուստաաստղ մայրիկը։

Հաջորդը Քորթնի Քարդաշյանի ու նրա դստեր լուսանկարն էր։ Այստեղ Քորթնիի 4-ամյա դուստրը շրթունքի պիրսինգ ուներ։ Իհարկե, աստղային մայրիկը շտապել է հայտնել, որ դա Քիմի նվերն է ու այն իսկական չէ։
Այնուամենայնիվ, շատերը կարծում են, որ այս ընտանիքի աստղային մայրիկները լավ չեն հոգ տանում իրենց երեխաների մասին ու նրանց օգտագործում են որպես PR գործիքներ։
