Մոսուլի թուրքական հյուպատոսությունը ետ է վերցվել ԻՊ-ից
ՄիջազգայինԻրաքի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներից ետ են խլել Մոսուլի թուրքական գլխավոր հյուպատոսությունը:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Իրաքի անվտանգության ուժերը, թուրքական հյուպատոսության շենքից բացի, ազատագրել են այլ պետական կառույցների շենքեր ևս:
Պետական կառույցները ԻՊ-ից ազատագրելու նպատակով կազմակերպված հատուկ գործողությունների ընթացքում սպանվել են բազմաթիվ ահաբեկիչներ: