Կոպենհագենի կենտրոնական կայարանը տարհանվել է պայթյունի վտանգի պատճառով
ՄիջազգայինԿոպենհագենի կենտրոնական երկաթուղային կայարանը տարհանվել է պայթյունի վտանգի պատճառով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով դանիական պարբերականը:
Նախնական տվյալների համաձայն` դանիական մայրաքաղաքի կենտրոնական կայարանի տարածքում սարք է հայտնաբերվել, որը նման է եղել ռումբի: Մասնավորեցվում է, որ գնացքները շարունակում են աշխատանքը սովորական ժամացուցակով:
Ներկա պահին կայարանում աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու սակրավորները: