Սիրիական զորքերն ԻՊ-ից ազատագրել են Հալեպը ջրով ապահովող կայանը
ՄիջազգայինՍիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Էլ-Հաֆսա բնակավայրում տեղակայված ջրամատակարարման կայանի նկատմամբ, որը ջրով է ապահովում Հալեպ քաղաքը:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` մեջբերելով Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները:
Սիրիական կառավարական բանակի կողմից Հալեպում վերահսկողություն հաստատելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները դեկտեմբերին շարքից հանել էին տվյալ ջրամատակարարման կայանը: ՄԱԿ-ում հունվարի 23-ին հայտարարվել էր, որ Հալեպի շուրջ 1.8 մլն բնակիչ զրկված են կենտրոնական ջրամատակարարումից:
Էլ-Հաֆսայի ազատագրումը ԻՊ-ից առաջնահերթ կարևորության նպատակներից էր սիրիական զորքերի համար: