ՌԴ, Թուրքիայի և ԱՄՆ Զինուժի ղեկավարները քննարկել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը
ՄիջազգայինՌուսաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունների ղեկավարներն Անտալիայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայում և Իրաքում տարածաշրջանային անվտանգության հարցը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով ՌԴ ՊՆ կայքը, հանդիպման ժամանակ քննարկվել է ահաբեկչության դեմ ներկայիս պայքարը Սիրիայում` ապագայում բոլոր ահաբեկչական խմբավորումներին դիմակայելու արդյունավետության բարձրացման համատեքստում:
Ինչպես նշվում է, բոլոր կողմերն ընդգծել են ռազմական գործողությունների շրջանակներում հավելյալ միջոցառումների ձեռնարկման կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ Զինուժի հրամանատարության ղեկավար Վալերիյ Գերասիմովը, Թուրքիայի ԶՈւ հրամանատարության ղեկավար Հուլուսի Աքարը և ԱՄՆ ԶՈւ հրամանատարությունների հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Դանդորֆը: