Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Ինչպես են Մարտի 8–ը տոնում պաշտոնյա կանայք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպե՞ս են պաշտոնյա կանայք տոնում Կանանց միջազգային տոնը: Հարցի պատասխանը գտնելու համար «Փաստը» զրուցել է պաշտոնյա մի քանի կանանց հետ՝ պարզելով, որ ոմանք նախըտրական այս լարված շրջանում տոն–մոն երկրորդ պլան են դրել՝ առաջնահերթությունը տալով քարոզարշավին:

Մասնավորապես նման ոգևորությամբ Մարտի 8–ն է նշելու արդարադատության նախարար, ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համապետական ցուցակի 3–րդ համարը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը: Արփինե Հովհաննիսյանը «Փաստի» հարցին, թե ինչպե՞ս է նշելու Մարտի 8–ը, բավական ուրախ տրամադրությամբ լակոնիկ պատասխան տվեց, այն է՝ քարոզարշավով:

Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջնորդ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ նշեց, որ այդ օրն իր դուստրերի և ընկերուհիների շրջապատում կանցկացնի: «Աղջիկներիս և մի քանի ընկերուհիների հետ կփորձեմ այդ օրն ավելի գեղեցիկ և բովանդակալից դարձնել: Հնարավոր է տանը նշենք, քանի որ սովորաբար ինձ հյուր են գալիս»,– նշեց նա: Պատգամավորի խոսքով` ինքը երբեք չի կարևորել նվերի արժեքը, կարևորը բովանդակությունն է: Վերջինս նվերի ընտրության հարցում բավական երկար է մտածում և փորձում ամեն մեկին ըստ իր նախասիրությունների և անհրաժեշտության նվերներ գնել. «Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ինձնից նվերներ կստանան շատ ուրախալի անակնկալ կունենան»: Մեր այն հարցին էլ, թե արդյոք կա մի այնպիսի նվեր, որ հիշվել է իր ամբողջ կյանքում, պատասխանեց, որ դա շատ երիտասարդ տարիքում է եղել: «Շատ անսպասելի անակնկալ էր ինձ համար, առ այսօր ես այդ գաղտնիքը որևէ մեկի չեմ բացել և երևի թե այդ մասին չխոսեմ: Բայց կարող եմ մի բան փաստել՝ այդ անակնկալն ինձ այնքան ուրախացրեց և այնքան բովանդակալից ու խոստումնալից էր, որ ես առ այսօր այդ մասին հիշում եմ»,– խոստովանեց պատգամավորը:

ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, ով զրույցի պահին քարոզարշավի շրջանակներում գտնվում էր Արմավիրում, նշեց, որ որևէ կերպ չի պատրաստվում նշել այդ տոնը: «Ես Մարտի 8–ը` հեղափոխական Կլառա Ցետկինի օրը, չեմ նշում: Ես ընդհանրապես տոնամոլ չեմ: Շատ տոներ և հատկապես մարտի 8–ը ինձ համար պայմանական օրեր են: Կանանց պետք է գնահատել ոչ միայն այդ մեկ օրը: Ես դա համարում եմ ինչ–որ հատուկ նվաստացուցիչ օր: Հատուկ այդ օրը պիտի՞ հիշեն ու շնորհավորեն կանանց: Դրա համար էլ Մարտի 8 օրն ինձ համար ընդհանրապես գոյություն չունի: Գիտեմ, որ պատասխանս կտարբերվի մնացած բոլոր հերթապահ պատասխաններից, բայց բոլոր դեպքերում դա այդպես է՝ կանանց պետք է գնահատել տարվա բոլոր օրերին և ոչ թե առանձնացնել հատուկ օր և դրանով ընդամենը նվաստացնել կնոջը. այդ հատուկ օրը հատուկ վերաբերմունք ցուցաբերել: Դրա համար էլ Մարտի 8–ն ինձ համար սովորական շարքային օր է, ինչպես մարտի 3–ը, 4–ը կամ փետրվարի 11–ը»,– ասաց նա:

Մեկ այլ կին–պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանն էլ, ով խոսելու պահին Փարիզում էր և պատրաստվում էր ինքնաթիռ բարձրանալ, ասաց, որ գործուղումից Հայաստան վերադառնալուն պես տոնը կնշի իր ընտանիքի հետ:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշելով, որ հարցերին հեռախոսով չի պատասխանում, ավելացրեց միայն, որ վաղը մամուլի ասուլիս ունի:

Հավելենք միայն, որ կանանց միջազգային օրն ի սկզբանե անվանում էին Աշխատավոր կանանց միջազգային օր: Տոնի նախապատմությունն էլ հետևյալն է. Սոցիալ–դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թ. մարտի 8–ին կայացավ ցույց կանանց իրավահավասարության համար։ Այդ օրն ավելի քան 15 հազար կանայք շրջեցին ողջ քաղաքով՝ պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ և ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալ։

1910 թ. ԱՄՆ–ի պատգամավորուհիները ժամանելով Կոպենհագեն՝ այնտեղ հանդիպեցին կոմունիստ Կլարա Ցետկինի հետ, ով և սահմանեց կանանց միջազգային օրը։ Ենթադրվում էր, որ կանայք այդ օրը ցույցեր և երթեր էին կազմակերպելու՝ դրանով հասարակության ուշադրությունն իրենց խնդիրների վրա կենտրոնացնելու համար։

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտին